Рубрика: Մայրենի

Զեբրեր🦓

Զեբրեր 

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։ 

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում: 

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ: 

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։ 

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։ 

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։ 

Առաջադրանքներ 

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը: Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։   
     
  1. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին
  • ագեվազներ, 
  • վագերաձիեր, 
  • մամոնտներ, 
  • դինոզավրեր: 
  1. Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը: 
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։  
    Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։ 
  1.  
     
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։ 
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ: 
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ:  
     
  1. Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:  
     
  1. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։  
    Ոչ մեծ, գծավոր 
     
  1. Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր. 
     
  • հոտի, 
  • մարմնի գծերի, 
  • խրխնջոցի, 
  • աչքերի: 
     
  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    Մեծ — փոքր 
    Անսովոր — սովորական 
    Ճիշտ — սխալ 
    Դժվար — հեշտ 
     
  1. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
    Զեբրեր, ոտքեր։ 
     
  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը. 
     
  • զեբր, 
  • գծավոր, 
  • երկու, 
  • վտանգ: 
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։  

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս. 

  • առարկա, 
  • թիվ, 
  • հատկանիշ 
  • գործողություն: 
  1.  Ընդգծի´ր բարդ բառը. 
     
  • գծավոր, 
  • սպիտակ, 
  • մազափունջ, 
  • զեբր: 

հավաքել եմ 10 միավոր, 
Իմ սխալները —
ուղղել եմ —

Рубрика: Մայրենի

Կառլսոն

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի

փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին է, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Ամբո□ջ ֊ ամբողջ Թ□չել ֊ թռչել Կդար□նե՞ն ֊ կդարցնեն Եր□եք ֊ երբեք

Տեքստից գտիր 4 բառ և գրիր այդ բառերի հականիշները: Տխուր ֊ ուրախ Փոքրիկ ֊ մեծ, հսկա Մենակ ֊ բոլորովին Չունի֊ ունի

Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր դասարան արտահայտության մեջ: Անուրախ դասարան

Ձեռք մեկնել դարձվաշքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա վթար
բ/աֆիցեր սպա
գ/դիրեկտոր տնօրեն
դ/զիբիլ աղբ

Տեքսից դուրս գրի՛ր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով: Մարդիկ, երեխաներ, քաղաքներ, փողոցներ

Տեքստից դուրս գրիր չորս բայ՝ դիմացը նշելով դեմքը: Գնաց — 3 դեմք, Ասաց — 3 դեմք, Թափառում — 1 դեմք, Կթողներ — 3 դեմք

Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից: ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: բ/ Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի: գ/ Ամեն գործի վերջն է գովելի: դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի:


Այն ի՞նչն է, այն ի՞նչը:
Արևի պես է,
Կլոր երես է,
Կլորերես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
Արևածաղիկ

Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն: Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

Տեքսից դուրս գրի՛ր մեկ հարցական նախադասություն: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարցնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Նկարագրի՛ր Կառլսոնին: Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել իր փորի վրայի կոճակը սեղմելով, մի փոփր սպասելուց հետո նրա մեջքի վրայի պտտուտակը կշարժվի և Կարլսոնը կկարողանա թռչել։

Կուզեի՛ր Մանչուկի փոխարեն լինեիր: Ինչո՞ւ: Ոչ, քանի որ ես չէի ուզի ունենալ այդպիի տարորինկ ընկեր։

Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը: Մանչուկը երազում էր ունենար շունիկ։

Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը: Ես կուզեի, որ Մանչուկին իր ծննդյան օրը իր ծնողները իր երազանքի շանը նվիրեին։

Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես 2023

Բլոգի ուսումնասիրություն👩🏻‍💻

Ուսումնասիրում եմ իմ բլոգը👩🏻‍💻

Рубрика: Մայրենի

Բանաստեղծություններ

Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Գիտե՞ք, որ գարուն է

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Տաղ Վարդավառի

Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային: 

Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու տոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց: 

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես 2023

Ստեղծագործական աշխատանք

Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Ագունավոր, խեցգետին, անձրևանոց, մրջյուն, լուսավոր, պանիր

Բհամակարգիչ, անձրև, ժամացույց, վարդ, ձմերուկականջակալ



1. Ա շարքի բառերը ձևափոխելով, բառեր ավելացներով՝ ստացիր նախադասություն։
Գունավոր խեցգետնի անձրևանոցը տեսավ մրջյունի լուսավոր պանրին։

2Ա և Բ շարքի բառերով կազմի՛ր բառակապակցություններ` ինչքան հնարավոր է։
Գունավոր պանիր
Լուսավոր անձև
Խեցգետնի ժամացույց
Համակարգչի անձրևանոցը

3. Ընտրել դրանցից որևէ մեկը և դարձնել վերնագիր:
Համակարգչի անձրևանոցը

4. Այդ վերնագրով մի պատմություն հորինել և հրապարակել բլոգում(մայրենիի ստուատես 2023 էջում):

Համակարգչի անձրևանոցը


5. Հորինած պատմությունը նկարել, նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես 2023

Համակարգչի անձրևանոցը

Կար֊չկար մի համակարգիչ կար։ Մի անգամ համակարգիչը գնաց ման գալու և զգաց, որ շուտով անձրև է գալու, նա առանց մտածելու մտավ մոտակա խանութ և գնեց իրեն մի շատ գեղեցիկ անձրևանոց և հետո հանգիստ ման էր գալիս, թե անձրևին և, թե շոգ օրերին։

Рубрика: Մայրենի

Ստեղծագործական երևակայության քերականություն

«Ուղղաթիռով — Կարմիր Գլխարկը» (Խաղ հնարք)

  1. Ընտրել որևէ հեքիաթ, որը շատ ծանոթ է։
    Չարի վերջը
  2. Ընտրել 4 բառ, որը հատուկ է այդ հեքիաթին։
    Մայր կկու, աղվես, շուն, ագռավ։
  3. Այդ 4 բառին գումարել մեկ բառ, որը ոչ մի կապ չունի այդ հեքիաթի հետ։
    Հեռախոս
  4. Հեքիաթը պատմել այնպես, որ հինգերորդ բառը պատմության մեջ ներառված լինի։
    «Չարի վերջը և հեռախոսը» Հեղինակ Աննա Խաչատրյան
Рубрика: Մայրենի

«Չարի Վերջը և հեռախոսը» հեղինակ Աննա Խաչատրյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,
Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկու։
Կկուն ունենում է մի հեռախոս։


Կկուն իր ձագուկների համար երգ էր երգում․
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փըչակ կա,
Փըչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Կկուն առանձ մտացելու զանգահարում է իր ընկեր ագռավին և խնդրում նրա օգնությունը։ Ագռավն էլ իր հերթին զանգահարում է իր ընկեր շանը։
Շունը գնում է ծառի տակ սուտմեռուկ է տալիս, երբ աղվեսը ետ գալուց տեսնում է շանը նա հոտոտում է նրան, որ ուտի։ Շունը հենց այդ պահին հարձակվում է և խեղտում աղվեսին։