Рубрика: Հավեսի Հունիս

Գյումրի

Ես առաջին անգամ եմ այցելելու մեկօրյա ճամփորդության, որը տեղի կունենա Գյումրիի Օլիմպիկ հյուրանոցում։ Մենք գնալու ենք Գյումրի գնացքով։ Ես շա՜տ ուրախ եմ։

Գյումրին մինչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ Հայաստանում քաղաքների մեծությամբ թվով երկրորդն է։ Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա: Գյումրիում են հիմնադրվել առաջին դպրոցն ու թատրոնը, իսկ առաջին օպերան ևս ցուցադրվել է այնտեղ։ Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ Գյումրին հայտնի է նաև իր զվարճախոսություններով ու սուր հումորով։ Գյումրու ամենահայտնի զվարճախոսը Պոլոզ Մուկուչն է (Մկրտիչ Ղազարի Մելքոնյան)։

Рубрика: Մայրենի

Զեբրեր🦓

Զեբրեր 

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։ 

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում: 

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ: 

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։ 

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։ 

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։ 

Առաջադրանքներ 

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը: Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։   
     
  1. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին
  • ագեվազներ, 
  • վագերաձիեր, 
  • մամոնտներ, 
  • դինոզավրեր: 
  1. Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը: 
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։  
    Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։ 
  1.  
     
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։ 
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ: 
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ:  
     
  1. Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:  
     
  1. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։  
    Ոչ մեծ, գծավոր 
     
  1. Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր. 
     
  • հոտի, 
  • մարմնի գծերի, 
  • խրխնջոցի, 
  • աչքերի: 
     
  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    Մեծ — փոքր 
    Անսովոր — սովորական 
    Ճիշտ — սխալ 
    Դժվար — հեշտ 
     
  1. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
    Զեբրեր, ոտքեր։ 
     
  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը. 
     
  • զեբր, 
  • գծավոր, 
  • երկու, 
  • վտանգ: 
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։  

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս. 

  • առարկա, 
  • թիվ, 
  • հատկանիշ 
  • գործողություն: 
  1.  Ընդգծի´ր բարդ բառը. 
     
  • գծավոր, 
  • սպիտակ, 
  • մազափունջ, 
  • զեբր: 

հավաքել եմ 10 միավոր, 
Իմ սխալները —
ուղղել եմ —

Рубрика: Հավեսի Հունիս

Հավեսին հունիս օր 7-րդ

Մենք մեր օրը սկսեցինք Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի այգում։ Մենք բաժանվեցինք մի քանի խմբերի՛ ֆուտբոլասերների(նրանք գնացել էին ֆուդբոլի դաշտ և իրար հետ խաղում էին ֆուդբոլ), բասկետբոլիստների(նրանք գնացել էին բասկետբոլի դաշտ և խաղում էին բասկետբոլ), խաղասերների (այնտեղ կար խաղահրապարակ, որտեղ մենքխաղում էինք), լողասերների (այնտեղ կար ֆանտաններ, որտեղ լողում էին) և այլն:

Рубрика: Հավեսի Հունիս

Հավեսի Հունիս օր 4-րդ

Մենք մեր տոնական օրը շատ լավ անցկացրեցինք։
Մենք գնացինք մայր դպրոց և այցելեցինք ընկեր Գայանեի բնագիտական լաբարատորիան։ Մենք այնտեղ անցկացրեցինք շատ հետաքրքիր փորձեր։ Իսկ հետո օրվա վերջում մենք կերանք պաղպաղակ։

Рубрика: Հավեսի Հունիս

Հավեսի Հունիս օր 3-րդ

Ճամբարի 3-րդ օրը մենք այցելեցինք կրթահամալիրի Տեղնոպարկ։

Ընկեր Արամը մեզ ծանոթացրեց նոր գործիքների հետ։ Նրանք պատրաստել էին մի սարք որով մենք թենիս էինք խաղում։ Իսկ հետո ընկեր Գնելի հետ հաստոցի վրա կախազարդ պատրաստեցինք մեր անունի առաջին տառերով։

Իսկ հետո, երբ մենք վերադարձանք մեզ մոտ եկան միջին դպրոցի աղջիկները։ Մենք բաժանվեցինք թմերի և քվեստեր խաղացինք։