Рубрика: Հայրենագիտություն, Բնագիտւթյուն

Ամփոփում. 4-րդ դասարան

Բնագիտություն- հայրենագիտություն

Սովորողի բլոգի բաժնի հղումը (բնագիտություն, հայրենագիտություն)

Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը)

Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր) Ես չեմ մասնակցել եռօրյա ճամբարների։

Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս) Ես մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերի։

Ուսումնական նախագծեր (դնել հղումները)

Առաջարկներ

Ամփոփիչ թեստային աշխատանք

  1. Որն է կենդանի և անկենդան մարմինը բնության մեջ, բեր 3-ական օրինակ։

    Շուն, կատու, ձուկ։
  2. Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:

    Լուսին
  3. Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն:

    Տարվա եղանակների փոփոխությունը պայմանավորված է Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխությամբ: Դրանք չորսն են՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ:Իր առանցքի շուրջը Երկրի օրական պտույտի (տևում է 24 ժամ) հետևանքով առաջանում են ցերեկ և գիշեր` երկրագնդի` դեպի Արեգակն ուղղված մասում ցերեկ է, իսկ հակառակ կողմում՝ գիշեր:Երկիրն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով, որի երկարությունը մոտ 940 մլն կմ է: Այդ ճանապարհը Երկիրն անցնում է 29,8 կմ/վ միջին արագությամբ՝ 365 օր և 6 ժամում (1 տարի):
  4. Թվարկվածներից որո՞նք են օդի և միջավայրի աղտոտման աղբյուր. ինքնաթիռ, հեծանիվ, ավտոմեքենա, առագաստանավ։

    Ինքնաթիռը, ավտոմեքենան

  5. Մեծությամբ ամենամեծ և ամենափոքր մայրցամաքները։

    Մեծ — Եվրասիա, փոքր — Ավստրալիա
  6. Մեծությամբ ամենամեծ և ամենափոքր օվկիանոսները։

    Մեծ — Խաղաղ օվկիանոս փոքր — Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
  7. Թվարկիր 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

    Կավ, ապակի, արծաթ, ալյումին, ոսկի
  8. Որն է աշխարհի ամենաերկար գետը և որ մայրցամաքում է գտնվում:

    Ամազոն
  9. Ինչ է քամին և ինչպես է առաջանում։

    Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  10. Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածք:

    Անապատ
Рубрика: Հայրենագիտություն

🥚🐇Հետաքրքիր փաստեր Սուրբ Զատիկի մասին🐞🐣

  • Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:
  • 2007 թվականին ադամանդապատ ձու է վաճառվել 9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Դրա յուրահատկությունն այն է, որ ժամը մեկ ձուն բացվում է, դուրս է գալիս թանկարժեք քարերից պատրաստված մի աքաղաղ և չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխ տալիս ու ծուղրուղու կանչում։
  • Աշխարհում Սուրբ Զատիկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստվել է Իտալիայում 2011 թվականին։ Այն ուներ 10.39 մետր բարձրություն և կշռում էր 7.200 կգ։ Այն ավելի մեծ էր, քան ընձուղտը, և ավելի ծանր, քան փիղը։
  • ԱՄՆ-ում ճագարները Սուրբ Զատիկի խորհրադնիշ են համարվում 18-րդ դարից սկսած։ Ասում են՝ ճագարի խորհրդանիշ լինելը գալիս է Եվրոպայից և ներմուծվել է որոշ եվրոպական երկրների մշակույթներից։ Հետագայում ավանդույթների շարքին ավելացան Սուրբ Զատիկի զամբյուղներ պատրաստելն ու տոնի մոտիվներով զարդարված գլխարկներ կրելը։
  • Սուրբ  Զատկին նախորդող շաբաթը կոչվում  է Ավագ Շաբաթ, որի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի։ Մինչ այդ, որպես Ավագ Շաբաթվա նախադուռ, Եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը և Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Ղազարոսի հարությունն օրինակն է համընդհանուր Հարության, Քրիստոս Ինքն է Հարություն և Կյանք. «Ես իսկ եմ յարությւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի…»
Рубрика: Հայրենագիտություն

Կոմիտասի մասին փաստեր


1.
 Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

2. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

3. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

4. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  

5. 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

6. ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

7. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

8. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

9. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

10. Բեռլինի կայսերական համալսարանի ուսման վարձը օգնում էին հոգալ Խրիմյան Հայրիկն ու Ալեքսանդր Մանթաշյանը, բայց քանի որ այլ միջոցներ չուներ, Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից:

11. Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

12. Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:

13. Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների:

14. Բծախնդիր էր մաքրության հարցում: «Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը»: «Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչև բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ», – պատմում էին մտերիմները:

15. Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:

16. Վաղարշապատում չկային ակումբներ, թատերական ներկայացումներ ու հասարակական միջոցառումներ: Փոխարենը շաբաթական մեկ-երկու անգամ ուսուցիչներով հավաքվում էին ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու: Հավաքների ամենաուրախ անդամներից մեկը Կոմիտասն էր: Նա շատ սրամիտ ու կենսուրախ, հումորի ծով մարդ էր՝ օժտված էր կատակերգակ դերասանի հատկություններով:

17. Մտերմիկ հավաքույթների ժամանակ Հրաչյա Աճառյանն ու Կոմիտասը հաճախ երկուսով ներկայացնում էին Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում՝ զվարճացնելով իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ խնդրում էին կրկնել այդ տեսարանը:

18. Տաղանդավոր պարող էր: Ճեմարանի հավաքույթների ժամանակ ներկաների խնդրանքով կատարում էր իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Պարում էր տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:

19. Սիրում էր նարդի խաղալ ուժեղ խաղացողների հետ: Խաղընկերներից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Կոմիտասը խաղում էր արագ, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում ու դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում ու գնում վազվզելու երեխաների հետ:

20. Սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:

21. Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

22. Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:

23. Կոմիտասը շատ էր սիրում ծաղիկներ: Նրա բնակարանը միշտ զարդարված էր թարմ ծաղիկներով՝ իր սիրած վարդերով ու մեխակներով, որոնք սենյակը լցնում էին անուշ բույրով:

24. Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:

25. Եվ վերջում որպես բոնուս պատմություն մեր օրերից՝

Դեթրոյթում հայ մի կին բանկում նստած սպասելիս է լինում, միջին տարիքի սևամորթ մի կին է գալիս փոքր տղայի հետ, կողքին նստում, ու էս հայը հա լսում է, թե ոնց է սևամորթը պարբերաբար սաստում տղային՝ կանչելով.
– Գըմայդաս, Գըմայդաս, թե բա՝ come here, ում հետ եմ, այ տղա, Գըմայդաս:
Կինը հետաքրքրվում է, թե բա՝ կներեք, ի՞նչ է Ձեր տղայի անունը: Սևամորթը, թե բա՝ Գըմայդաս: Հայ կինն ասում է. «Վայ, ինչ հետաքրքիր է: Գիտե՞ք, մենք մի կոմպոզիտոր ունենք, անունը՝ Կոմիտաս»: Սև կինն էլ, թե բա՝ մեր Գըմայդասն էլ է շատ հայտնի սևամորթ կոմպոզիտոր, ասեմ ավելին՝ մերն էնքան հայտնի է, որ մերի արձանը Դաունթաունում է դրած:

Վերջում պարզվում է, որ Դաունթաունում մե՛ր Կոմիտասի արձանն է դրած, պարզապես բրոնզից, հետևապես՝ սեփ-սև:

Կ. Պոլիս, 1912թ.
Կ. Պոլիս, 1912թ.
Բեռլին, 1896թ.
Բեռլին, 1896թ.
Բեռլին, 1896թ.
Բեռլին, 1896թ.
Վաղարշապատ, 1901թ., Տիրայր Վարդապետի հետ
Վաղարշապատ, 1901թ., Տիրայր Վարդապետի հետ
Երևան, 1901թ.
Երևան, 1901թ.
Կ. Պոլիս, 1912թ.
Կ. Պոլիս, 1912թ.
Բեռլին, 1896թ.
Բեռլին, 1896թ.
Рубрика: Հայրենագիտություն

Դսեղ գյուղի ավանդապատումը

Դսեղ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, ծովի մակարդակից ունի 1250-1300 մետր բարձրություն:

Դսեղում է ծնվել Հովհաննես Թումանյանը: Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը գտնվում է գյուղի կենտրոնում՝ միջնադարյան եկեղեցու հարևանությամբ:

Գյուղում և շրջակա տարածքում կան մի քանի եկեղեցիներ: Իր աշխարհագրական դիրքով, բնությամբ, պատմությամբ Հայաստանի գեղեցկագույն, հարուստ բնակավայրերից է:

Դսեղ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 473 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1095 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1231 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1908 թվական – 1395 հոգի

1914 թվական – 2152 հոգի

1916 թվական – 2346 հոգի

1919 թվական – 2307 հոգի

1922 թվական – 2217 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 2520 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2518-ը՝ հայ, 2-ը՝ ռուս

1931 թվական – 2887 հոգի, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

դսեղ1

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Այգեհատ (Դանուշավան), Արևածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Рубрика: Հայրենագիտություն

Հովհաննես Թումանյանի տաս իրերը

1. Օլգայի երգարանը

Ժամանակի բոլոր աղջիկների նման երգարան էր պահում նաև Օլգան՝ Հովհաննես Թումանյանի կինը: Երգարանում մի բանաստեղծություն կա, որը երկու տարբեր ձեռագրերով է գրված: Օլգան իր հուշերում պատմում է, որ երբ իրենք դեռ նշանված էին, Թումանյանը մի երեկո գալիս է իրենց տուն և տեսնում երգարանը: Երբ Թումանյանը ներս է մտնում, այդ պահին Օլգան գրի էր առնում Ռաֆայել Պատկանյանի «Անվերջ գանգատներ» բանաստեղծությունը: Թումանյանն Օլգայից վերցնում է գրիչն ու բանաստեղծության մի քանի տունը ինքն է գրում, այնուհետև ստորագրում է: Օլգա Թումանյանի երգարանում երիտասարդ Հովհաննեսի ամենավաղ ստորագրություններից մեկն է:

2. Ամերիկյան արտադրության կոշիկները

Թումանյանի՝ ամերիկյան արտադրության տնային կոշիկները հաճախ էին հայտնվում Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանների ոտքերին: Իսկ կոշիկները հայ դերասանները Թումանյանից փոխարինաբար վերցնում էին Համլետի դերը խաղալու համար: Ներկայացման ժամանակ այս կոշիկներն էր կրում նաև բանաստեղծի մտերիմ ընկեր և Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, ով Շեքսպիրի Համլետի դերը փայլուն էր կատարում:

3. Ճապոնական ջեռակները

Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:

4. Հայուհու գլուխը

Վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլին Հովհաննես Թումանյանի հետ ծանոթացավ 1917 թվականին՝ իր և Սաշա Բաժբեուկ-Մելիքյանի նկարների ցուցահանդեսի առաջին օրը: Շիրվանզադեի մուտքն արդեն նկատել էին, բայց նրանց հատկապես գրավեց բանաստեղծի քայլքը, որն ուղղվում էր դեպի սրահ: Երբ Թումանյանը փնտրում էր նկարների հեղինակներին, Լադոն և Սաշան, առանց երկար ձգելու, մոտենում են նրան: Լադո Գուդիաշվիլին իր հուշերում պատմում է, որ այդ օրը ցուցահանդեսի ամենասպասված հյուրը գնեց Բաժբեուկ-Մելիքյանի «Հայուհու գլուխը» կտավը: Այդ հանդիպման և ծանոթության վկան էլ մինչ օրս փակցված է Թումանյանի երևանյան թանգարանի պատին:

5. «Իլյա Մուրոմեց» պահարանը

Մի անգամ դստեր՝ Աշխենի հետ փողոցով անցնելիս, Թումանյանը նկատում է վաճառքի հանված պահարան, որը շատ է հավանում: 80 ռուբլի. ահա, թե որքան էր պահանջվում միանգամից բանաստեղծի «սիրտը գրաված» պահարանը ձեռք բերելու համար: Թումանյանը պահանջված 80 ռուբլին չուներ: Վերադառնում է տուն ու շատ արագ թարգմանում Իլյա Մուրոմեցի մասին ռուսական բիլինան: Հոնորարով էլ գնում է պահարանը, որը տանն հենց այդպես էլ անվանում էին՝ «Իլյա Մուրոմեց»:

6. Քառյակների տուփն ու թախտը

Ընդամենը մի քանի տողում կյանքի ողջ փիլիսոփայությունն արտահայտած գրողն իր քառյակները ստեղծում էր թախտին պառկած: Թումանյանի «հոգու կենսագրությունները» ծնվեցին բանաստեղծի կյանքի վերջին տարիներին: Հիվանդ էր, թույլ էր զգում իրեն, ինչի համար էլ գրում էր պառկած: Կողքին միշտ թուղթ ու մատիտ կար, որպեսզի մուսան «կողքով չանցներ»: Ողջ գիշերը գրում էր, իսկ պատին հատուկ քառյակների համար տուփն էր փակցված, ուր հայտնվում էին «նորածինները»:

7. Արծաթյա նոթատետրը

Թումանյանի 50-ամյակը տանն առանձնապես չնշեցին: Հենց սկզբից էր հրաժարվել: Ուրախությունների տրամադրություն չուներ՝ ընտանեկան կորուստների պատճառով: Թումանյանի տանը չնշվեց հոբելյանը, սակայն ժողովուրդը չէր մոռացել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը. տոնական միջոցառումներ եղան տարբեր վայրերում: Այդ օրերին Թումանյանին իրենց մոտ են հրավիրում նաև Լոռեցիների հայրենակցական միության անդամները: «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»,- ասում է Թումանյանը: Բանաստեղծի կրտսեր դուստրը՝ Թամարը, արձագանքում է. «Ամենամեծ լոռեցին ես, ուրեմն ամենամեծ շաշն ես»: Այդ օրվանից, բացի դստեր հուշերից, կա ևս մեկ վկա: Միության անդամները Թումանյանին էին նվիրել արծաթյա նոթատետր՝ վրան փորագրված «Հայրենի Լոռու անզուգական երգիչ, սիրելի Հովհաննես Թումանյանին»:

8. Ցուլի արձանը

Թումանյանը այնքան չէր սիրում իր ծննդյան տոնը, որքան անվանակոչությանը: 1917 թվականի հունվարի 14-ը ձյունառատ օր էր: Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էին իրենց ընկերոջ տանն ու որոշել նվեր մատուցել մեծն բանաստեղծին: Գնել էին ցուլի սև արձան՝ վրան բրոնզե աղջիկ: Որոշում են նվերը փոխանցել երեք կին գրողի միջոցով: Թումանյանի մոտ նրանց գնալուց շատ չանցած ներս է մտնում բանաստեղծի պատվիրակն ու փոխանցում նրա գրությունը. «Եթե բոլորդ չգաք՝ նվերը ետ կուղարկեմ»: Երիտասարդ գրողներն ամաչելով բարձրանում են Թումանյանի տան մարմարե աստիճանները, որտեղ մեծ դահլիճում նրանց ընդառաջ է գալիս նա: Քիչ անց արդեն պարում էին՝ թև-թևի տված Զորավար Անդրանիկը, Շիրվանզադեն, ինչպես նաև նրանց միացած երիտասարդները:

9. 13 պահարաններում պահվող գրքերը

«Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել»: Թումանյանն այս գրությունը փակցրել էր իր գրադարանի պատին: Բանաստեղծը կանոնավոր կրթություն չէր ստացել, բայց ամենախորը գիտելիքներ ունեցող գրողներից մեկն էր: Այդ գիտելիքները նա ստացել էր ինքնակրթությամբ: Իր կարճատև ու դժվար կյանքի ընթացքում նա 10 հազար գիրք էր հավաքել: Թումանյանի 10 հազար գրքից 8150-ն է պահպանվել: 2000 գիրք վերցրել ու չէին վերադարձրել: Որպեսզի այլևս չտեսնեն ու գիրք չխնդրեն, նա 13 պահարանների ապակիները ծածկել էր նկարներով: Իսկ գրքերը չէր սիրում տալ միայն դառը փորձի պատճառով:

10. Պատի դեղատուփն ու Թումանյանի սիրտը

Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչև անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:

Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, և ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում և ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից և խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:

Թումանյանի սիրտը հասնում է Երևանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:


Рубрика: Հայրենագիտություն

Մշակույթային արժեքներ

Մշակույթային արժեքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես հասկանում մշակույթ ասելով: Թվարկի՛ր մի քանի մշակութային արժեքներ:
    եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ, մագաղաթյա ձեռագրեր, ամրոցներ, կամուրջներ
  2. Ինչո՞վ է հայտնի Մատենադարանը:
    Մագաղաթյա ձեռագրերով, մատյաններ և այլն
  3. Երբևէ խաչքար տեսե՞լ ես: Նկարագրի՛ր այն:
    Խաչքարի վրա կան մանրանկարներ։ Հիմնականում խաչքարերը պատրաստում են կարմիր տուֆից, որովհետև Հայաստանը հարուստ է կարմիր տուֆով։
  1. Ի՞նչ է մանրանկարը:
    Մանրանկարը նկարում են մանր դետալներից։
Рубрика: Հայրենագիտություն

Մատենադարան

Այսօր մենք դասարանով գնացել էին Մատենադարան։ Այնտեղ կար 20.000 ձեռագիր։ Այնտեղ մեզ ցույց տվեցին Հայաստանի ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը։
Ամենամեծ գրքի վրա պետք է մի հատ էլ այդ գրքից ավելացնել, որպեսզի ստանալ իրական չափսը։ Շատ հետաքրքիր էր նաև որդան կարմիր որդը, որից կարմիր գույն էին ստանում։

Рубрика: Հայրենագիտություն

Նավասարդի խաղերի մասին

Նավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով

7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:

imgres

 «Օգոստոսի 11-ն ըստ հին հայկական օրացույցի նոր տարվա առաջին օրն է: Հնուց այն նշվել է որպես Նավասարդի տոն: Այն մի քանի օր նշել են բոլորը` արքայական ընտանիքի ներկայացուցիչներից մինչև հասարակ գյուղացիներ: Դա համաժողովրդական, ինչպես այն անվանել են «համաշխարհային» տոն է եղել Հայաստանում»,- հաղորդել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաաշխատող, ազգագրագետ Գոհար Վարդումյանը:

Նա պատմել է ժողովրդական զվարճությունների, երգերի, պարերի, գուշակությունների, այդ օրը նշելու ավանդական միջոցների մասին:

«Նավասարդը նվիրվել է 7 հայկական հեթանոս աստվածներին. Արամազդը` հայոց գերագույն աստծված, Անահիտը` գերագույն աստվածուհի, Աստղիկը` ջրի աստվածուհի, Նանեն` պատերազմի և իմաստության աստվածուհի, Վահագն` պատերազմի, որսորդության, կրակի և կայծակի աստված, Միհր` արևի, երկնային լույսի և արդարության աստված, Տիր` գրի, իմաստության, գիտելիքների, գիտությունների հովանավորի և արվեստների աստված: Ավանդույթի համաձայն, այդ օրն աստվածներն իջել են երկրի վրա, լողացել են Արածանի սուրբ գետում և հետո դիտել են տոնակատարությունները ձյունապատ լեռներից: Մարդիկ պետք է հաճոյանային աստվածնեևրին, որպեսզի տոնը հաջող անցներ, ուստի նրանց զոհաբերում էին ցորենի հատիկներ, տնային կենդանիների արյուն և անցկացնում էին այլ ծեսեր: Նավասարդը համարվում էր նաև սիրո տոն:

Բացի դրանից, օգոստոսի 11-ը Հայաստանում նշվում է որպես Արարատ լեռան վրա Նոյան տապանի կանգ առնելու օր: Դժվար է ասել, թե հենց որ հազարամյակում է տեղի ունեցել այդ իրադարձությունը, սակայն հայերը վաղուց նշել են այդ տոնը հենց օգոստոսի 11-ին»,- նշել է Վարդումյանը:

Մ. թ. ա. 2492թ. օգոստոսի 11-ին նշվում է ևս մեկ կարևոր իրադարձություն հայ ժողովրդի համար: Այդ օրը, ինչպես գրում է պատմաբան Ղևոնդ Ալիշանը, տեղի է ունեցել Դյուցազնամարտ, որի ժամանակ հայ ժողովրդի ազգապետ Հայկազունիների դինաստիայի հիմնադիր Հայկ Նահապետը սպանել է ասորացի բռնակալ Բելին և սկիզբ դրել ապագա հայոց պետությանը: Անվանի հայ պատմաբան Մովսես Խորենացին նշում է, որ հայոց երկիրը և ժողովուրդն իրենց Հայք անվանումը ստացել են Հայկ Նահապետի անունից: «Դա լիովին հերքում է ենթադրություններն այն մասին, որ հայերը քոչվոր ցեղերի նախնիներ են, որոնք այդ հողեր են քոչել»,- ընդգծել է Գոհար Վարդումյանը:

Բոլոր այս իրադարձությունները միավորվելով իրապես ազգային համաժողովրդական տոն են կազմել Հայաստանի համար, որը Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով դադարել են նշել: « Գրիգորիանական օրացույցը ներմուծվել է 16-րդ դարում Հռոմի Պապ Գրիգորիոս 13-րդի կողմից, սակայն հայերն այդ օրացույցն ավելի ուշ են կիրառել:

Սկզբից այն օգտագործել են Վենետիկի կաթոլիկ հայերը, այնուհետև Լեհաստանում, իսկ հետո` Ռուսաստանում, իսկ Հայաստան եկել է 18-րդ դարում: Նոր տարին հունվարի 1-ին տոնել են 20-րդ դարի սկզբին, իսկ Հայաստանում Նոր տարին պաշտոնական տոն է դարձել միայն խորհրդային ժամանակները»,- պատմել է ազգագրագետը:

Նա ցավով նշել է, որ հիմա նույնիսկ Հայաստանի մարզերում և գյուղերում, որտեղ պահպանվել են հին ավանդույթները, չեն նշում Նավասարդը: «Մենք նշում ենք մեր հեթանոսական տոները, ինչպիսիք են Զատիկը և Վարդավառը, բայց արդեն որպես ժամանակակից եկեղեցական տոներ` Հարություն և Քրիստոսի Պայծառակերպություն: Հայ եկեղեցին ամեն տարի օրացույցներ է թողարկում այդ տոների նկարագրությամբ, սկսած դրանց հեթանոսական արմատներից, սակայն, ցավոք սրտի, Նավասարդը չկա, և մենք մասնագետների խմբով որոշել ենք շտկել դա»,- նշել է Գոհար Վարդումյանը: Նա պատմել է, որ երկու անգամ դիմել է Հայաստանի կառավարությանը` առաջարկելով Նավասարդը նշել որպես պետական տոն: «Կառավարությունն իր հերթին դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն, որը մերժել է առաջարկը և բացատրել նրանով, որ Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել»:

Այդպես հայերը մնացել են առանց ամառային տոնի, թեև դրա որոշ ծեսեր կրկին հարություն են առել Էրեբունի-Երևան տոնի ժամանակ: «Ի դեպ այդ տոնը ևս երկար ժամանակ թույլ չեն տվել անցկացնել, սակայն այս դեպքում մենք կարողացանք հասնել մեր ուզածին»,- ասել է Գոհարը:

Рубрика: Հայրենագիտություն

Ինչպես էր նշում Ամանորը իմ հայրիկը

— Բարև հայրիկ։
— Բարև իմ աղջիկ։
— Հայրիկ որ խնդրեմ ինձ կպատմես ինչպես են մարդիկ հին ժամանակներում նշել Ամանորը։
— Մեծ սիրով իմ փոքրիկ գեղեցկուհի։ Մեր ժամանակների Ամանորը անցնում էր ջերմ մտնոլորտում։ Ամանորի գիշերը բոլոր հարազատները և բարեկամները հավաքվում էին միասին և ջերմ մտնոլորտում դիմավորում Նոր Տարին և սպասում Ձմեռ պապու հրաշքներին։

Рубрика: Հայրենագիտություն

Երևան անվան ծագում

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր: