Рубрика: Մայրենի

Ալբերտ Մորավիա «Երբ մտքերը սառչում են օդում »

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր,
քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր,
նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա
գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին,
որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել:
Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած
35
սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով
կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:

  • -Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ
    երկրում մտքերը չեն սառչում:
  • -Ի՞նչ ես ասում:
    -Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով
    Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու
    մնում են անտեսանելի:
    -Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
    -Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս,
    ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
  • -Ի՞նչ էիր մտածում:
  • -Տարբեր բաներ:
  • -Օրինակ:
    -Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է
    հինգի:
  • -Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
  • -Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի
    իմանա:
    Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ
    կոչվող երկիրը:
    Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին,
    ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան
    տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:
    Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ
    կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
    -Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
  • -Իհարկե:
  • -Իսկ ի՞նչ ես մտածում:
  • -Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
  • -Ի՞նչ ես մտածում իմ մասին:
  • -Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
    Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա.
    Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:

    Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
    Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ
    իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում
    լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի.
    Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
    ա. գլուխներս առնենք — կորչենք — տվյալ տեղից փախչել
    բ. կուշտ մտածել — ճիշտ որոշում կայացնել
  2. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:
    Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը:
  3. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ: Արևադարձը շոգ երկիր էր այնտեղ, մտքերը չեն սառչում։
  4. Քո կարծիքով ի՞նչ է միտքը: Խելք, մտածողություն, դատողություն։
  5. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել: Եթե մարդիկ մոռանային մտածել, ապա կյանքը կանգ կառներ։
  6. Նշի՛ր «կրկնվող» բառը:
    Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ: Ծով։
  7. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր. ծով-ից ֊ հավ։ Ծով ֊ հով ֊ հավ։
  8. Հորինի՛ր. «Սառնարանում ապրող մտքերը»
    Սառնարանում ապրող մթերքները մտածում էին, թե երբ դռնակը կբացվի և նրանք դուրս կգան այդ սառը վայրից։

Рубрика: Մայրենի

Համո Սահյան «Եղևնին»

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ


Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    պերճ ֊ շքեղ, ճոխ, փառահեղ, պերճաշուք
    վաղորդյան — առավոտ, լուսաբաց, արշալույս
    աբրեշում ֊ մետաքս
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից: Եղևնին հիշում է իր կանաչ ընկերներին, հիշում էր անտառի ձյունը ու բուքը, երկինքը, մայր անտառը, գարնանային հովերը, ծառերի սոսափը, անտառապահի խարույկը։
  3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու: Եղևնին իրեն շատ երջանիկ էր զգում։
  4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի: Նա չէր ափսոսում սակայն կարոտում էր իր ընկերներին, բայց շատ երջանիկ էր, որ մարդկանց այսքան հրճվանք էր պատճառել։
  5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Որովհետև եղևնուն զարդարել էին խաղալիքներով, զարդարանքներով, աստղերով շքեղ , երեխաները երգում և պարում էին մինչև ուշ գիշեր և եղևնին հպարտ նայում է աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին։

6.Նամակ գրի՛ր եղևնուն: Սիրելի եղևնի հյուր արի նաև մեր տուն։

Рубрика: Без рубрики

Առաջադրանք 11.12.2021թ․

  1. 27 x 10 + 470 : 10 = 317
    27 x 10 = 270
    470 : 10 = 47
    270 + 47 = 317
  2. 7 x 80 — 30 x 6 = 380
    7 x 80 = 560
    30 x 6 = 180
    560 — 180 = 380
  3. 5 x 9 x 8 = 360
    5 x 9 = 45
    45 x 8 = 360

  4. 3 x 8 = 24 3 x 30 = 90 3 x 20 = 60
    ____________

  5. Խնդիր 1 տնկի օգտ․ 2 դույլ ջուր
    1 դույլը 5 լիտր է
    ________________________________
    4 տնկի ջրելու համար — ?
    Լուծում
    1. 2 x 5 = 10լ ջուր
    2. 10 x 4 = 40լ

Պատ․՝ 40լ ջուր


ա) 123 + 177 = 300 x 3 = 900
բ) 567 — 207 = 360 : 10 = 36
գ) 99 — 9 = 90 : 9 =10
դ) 40 x 5 = 200 : 100 = 2



Рубрика: Մայրենի

Պաոլո Կոելիո«Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրի՛ր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացի՛ր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սուրբ Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

տրտմել — տխրել, թախծել, վշտանալ, ցավել
պիես ֊ թատերական գրվածք՝ երկ
պապանձվել ֊ լռել, համրանալ, մնջանալ, կարկամել
ունկնդիր ֊ լսող

  1. Պատմի՛ր սրինգ նվագող աղջկա մասին:
    Աղջիը ամբողջ օրը սրինգ էր նվագում։ Նա նվագում էր այն մասին, ինչպես պատկերացնում է կյանք։
  1. Պատմի՛ր երկու աշխարհների մասին :

ա) աշխարհ ուրիշ մարդկանց աչքերով 
Ապրում ես ուրիշի կարծիքների վրա։

բ) աշխարհ քո աչքերով 
Լսել սեփական կարծիքը։

  1. Քո կարծիքով ի՞նչ է հրաշքը:
    Ինձ համար հրաշքը իմ ընտանիքն է։

Рубрика: Մայրենի

Առաջադրանք 09.12.2021թ․

  1. Առավոտ ծեգին (ի՞նչը) աքաղաղն իր զիլ կանչով արթնացրեց տնեցիներին։
  2. (Ո՞վ) Ատամնաբուժը բուժեց Լևոնի հիվանդ ատամը։
  3. Անձրևից թրջված (ինչե՞րը) մրջյունները շտապում էին դեպի մրջնանոց։
  4. (Ի՞նչը) Ոզնին իր սուր փշերով սպանեց թունավոր օձին։
  5. (Ո՞վ) Հովիվն իրիկնամուտին հոտը քշեց դեպի գյուղ։
  6. Խիզախ հրշեջները (ի՞նչ արեցին) մարեցին հրդեհը։
  7. Քույրիկս առավոտից երեկո (ի՞նչ է անում) խոսում է հեռախոսով։
  8. Փողոցում շները (ի՞նչ են անում) կռվում են ոսկորի համար։
Рубрика: Մայրենի

Առաջադրանք 08.12.2021թ․

Բանջարեղենի պահեստն անտեր էր մնացել։ Պահեստապետ արջը հիվանդացել էր։ Որևէ մեկը պիտի փոխարիներ նրան։ Գայլը հրաժարվեց։ Նա զբաղված էր։ Աղվեսը չկամեցավ։ Նա աշխատում էր նոր հավաբնի շինարարության վրա։ Նապաստակը թաքնվել էր էր։ Գործը դժվար էր և պատասխանատու։

Ո՞վ, ի՞նչ
պահեստն, արջը, որևէ մեկը, գայլը, նա, աղվեսը, նապաստակը, գործը։

Ի՞նչ անել, ի՞նչ լինել
մնացել էր, հիվանդացել էր, փողարիներ, հրաժարվեց, զբաղված էր, չկամեցավ, աշխատում էր, թաքնվել էր, դժվար էր։